Եվս մի փոքրիկ ապտակ ստացավ Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ը մինչև սեպտեմբեր դադարեցնում է ոչէմիգրացիոն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, իսկ սեպտեմբերից այդ բանը կիրականացվի միայն Մոսկվայում գտնվող ամերիկյան հյուպատոսարանից, իսկ ահա Հեռավոր Արևելքում, Սիբիրում և Ուրալում գործող հյուպատոսարանները այլևս վիզաներ չեն տրամադրի: ԱՄՆ-ը այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ դիվանագետների մեծ մասի վտարումից հետո ուղղակի անհնար է դառնում նախկին ռեժիմով աշխատելը: Պատկերացնու՞մ եք, Վլադիվոստոկներից ու Նովոսիբիրսկներից մարդիկ ամերիկյան մուտքի վիզա ստանալու համար այսուհետև պիտի հասնեն Մոսկվա: Ռուսաստանի քայլը ուղղված ԱՄՆ-ի դեմ իրականում հարվածեց հենց իրեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել