Ցավալին,գուցե նաև սովորական դարձածը նաև այն է,որ ոչ միայն էլիտայի,այլև հասարակության մի զգալի հատված ամառային կյանքի հատվածը իսկապես դիտարկում է լրջագույն հանգստի շրջան։ Կարելի է մտածել ամբողջ սեզոնի ընթացքում զբաղված են քրտնաջան աշխատանքով։ Սակայն այդպես չէ իհարկե։ Ինչևէ,այս աշումը սովորականից ավելի դեղնագույն ու գորշ է թվում՝ չկա որևէ նախադրյալ քաղաքական կյանքի ակտիվացման մասին։ Ընդդիմության բեկորները իհարկե դրա մասին կխոսեն,մի երկու հարա-հրոց ամեն դեպքում միգուցե տեղի ունենա,սակայն մեծ հաշվով դժվար արտառոց բան տեղի ունենա իշխանություն-ընդդիմություն ձևաչափում։ Ինչ էլ որ տեղի ունենա,գրանցվելու է իշխանության դաշտում,քանի որ այստեղ այքան քաղաքական չէ,ինչքան անձնային հարաբերությունների վերանայման ու վերաբաշխման խնդիր կա։ դրա մեջ մտնում են թե կապիտալի տեղաբաշխումը ու թե որոշումների կայացման հարցում ընդունելի տարբերակ գտնելու ձևաչափը։ Այնպիսի մեկը,որ բոլոր կողմերին ձեռնտու լինի։ Իհարկե մեծ բան կախված է նրանից,թե ինչ դիրք կբռնի Սերժ Սարգսյանը ու ինչ դինամիկա կթելադրի նրա քաղաքական վարքագիծը։ Այս հարցը իշխանությունը միշտ լուծել է,համենայն դեպս ստացվել է այնպես անել,որ բոլորին ինչ-որ բան հասնի ու բոլորը բոլորից գոհ մնան։ Սակայն հարցը այն է,որ Հայաատանի վիճակը,պայմանավորված նաև արտաքին քաղաքական ճգնաժամային հարցերով,որոնք միգուցե իրենց զգացնել տան հատկապես հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին։ Ահա այստեղ բեկում իսկապես կարող է լինել ու ինչքան շուտ այնքան լավ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/278990749174658?notif_t=close_friend_activity¬if_id=1503305328687146
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել