ՀՀ ներքաղաքական դաշտում արդեն զգացվում է որոշակի ակտիվություն: Սակայն հիմնականում դեռ սկսել են ակտիվանալ այն ուժերը, որոնք խնդիր ունեն լայն հասարակության ուշադրության կենտրոն վերադառնալու:

Այս ֆոնին շատ հետաքրքրական է Ալեգ Ենիգոմշյանի վերջին հարցազրույցը 1in.am-ի հետ, որտեղ նա խոսել էր արտահամակարգային ուժի ստեղծման մասին: Ենիգոմշյանի խոսքով՝ այդ ուժն արտահամակարգային է նրանով, որ դեմ է ոչ միայն գործող իշխանության, այլ նաև ընդդիմությանը` նկատի ունենալով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերին: Ըստ նրա` ներկայիս ընդդիմությունը գործում է իշխանության համակարգի մեջ և խաղում է դրա կանոններով:

Մի կողմ թողնելով այն հարցը, որ հայրենական ընդդիմության մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ, առաջանում է մի տրամաբանական հարց` ո՞ւմ հետ և ինչպիսի՞ պայքար են մղելու Ենիգոմշյանենք: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ բռնել են ոչ մի տեղ չտանող մի ուղի, որն, առանց իրենց դեմ կամ կողմ լինելու, չի ընդունվում անգամ ամենառադիկալ ընդդիմադիրների կողմից կամ արդյո՞ք չեն գիտակցում, որ իրենց արածն ընդամենը արկածախնդրություն է: Մերժել դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերին նշանակում է մղել ոչ քաղաքական պայքար, որի վերջն ու արդյունքը չեն երևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել