ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Նախ անզեն աչքով ակնհայտ է, որ նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով անհամատեղելի է իրավապահ համակարգում աշխատանքի հետ։ Նրա անհավասարակշիռ պահվածքը, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ունակության բացակայությունն անհամատեղելի է որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետ։ Նա փաստացի պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր պաշտոնական լիազորությունների մասին, քանզի պետական պահպանության ծառայությունը հասարակական կարգի ապահովմամբ չի զբաղվում։
Պացիենտի ազատ գործողություններն իրենց մեջ հասարակական վտանգ են պարունակում, որոնցից մինչ այժմ փաստացի տուժել են ԱԺ պատգամավորներ, լրագրողներ և սովորական քաղաքացիներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1334658557057611&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել