Հայաստանյան թեժ ամառը, կարծես թե, մոտենում է ավարտին: Հիշելով այն` կարելի է փաստել, որ որքան թեժ էր ամառը եղանակի առումով, այնքան սառն ու միապաղաղ էր ներքաղաքական դաշտում: Իհարկե կային գործիչներ, ովքեր ակտիվություն էին ցուցաբերում նաև ամռանը, բայց ինչպես ասում է հայտնի խոսքը. «մի ծաղկով գարուն չի գա»:

Իհարկե ակնհայտ էր, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը սկսելու են ակտիվություն ցուցաբերել աշնան գալուն պես: Բայց այդ պարտադրված ակտիվությունը որոշ ուժերի կարող է անդունդը գլորել վերջնականապես: Խոսքը այս դեպքում ՀԱԿ-ի մասին է:

Այս տարվա խորհրդարանական ընտրությունների ֆիասկոն ՀԱԿ-ենք դեռ չեն մարսել և չեն կարողանում համակերպվել իրենց նոր կարգավիճակի հետ` փորձելով ամեն կերպ ուշադրություն հրավիրել իրենց վրա: Նման մի փորձ կարելի է համարել ՀԱԿ-ի պատգամավորի թեկնածու Զոյա Թադևոսյանի հարցազրույցը, որտեղ նա խոսել էր «Սասնա Ծռեր» խմբավորման մասին` նշելով, որ «Սասնա ծռեր»-ի փաստը խոսում է այն մասին, որ մեր երկրում քաղաքական դաշտը ծանր հիվանդ է, իսկ նրանց գործողությունը Թադևոսյանի կարծիքով միտված էր պայքարի ոգու բարձրացմանը:

Առաջին հայացքից այս խոսքերը կարելի է գնահատել հերթական կարծիք այս թեմայի շուրջ և շրջանցել, բայց եթե հիշենք ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրերին ՀԱԿ-ի հայտարարությունները, ապա կհասկանանք, որ ՀԱԿ-ում կամ սկզբունքայնության խիստ պակաս կա, կամ ուշադրություն գրավելու համար նրանք պատրաստ են անգամ սեփական կարծիքներին հակասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել