էս ինչե՞ր եմ տեսնում, էս ինչե՞ր եմ լսում, էս ինչե՞րա կատարվուուուուուում: Երկու օր բացակայեցի, քաղաքական դաշտը գլխիվայր շուռ եկավ: Արթուր Բաղդասարյանը Պետրոսին կանչել էր ԱԱԽ շենք հարցազրույց է տվել քիչ չի, էսօր էլ մամուլի ասուլիսա հրավիրել ու..... ի՞նչ. Ի՞նչ մտածեցիք: Ես բան չասի... ուղղակի 1:0 հօգուտ Բաղդասարյանի ընդդեմ քաղաքական դաշտի: Խի՞ : Պարզ չի՞: Մարդը ուղղակի թե անուղղակի բոլորին իրենց տեղը ցույց տվեց: Մեղմ ասած: Բայց հետաքրքիրն էդ չի: Հետաքրքիրն էնա, որ Էդ հաղորդումից հետո, էդ ասուլիսից հետո մի շարք ջահել-ջուհուլներ, ինչ-որ անասնական մականուններով մարդիկ, տարբեր կալիբրի գրող-մրողներ մի էն տեսակ հարձակվեցին Բաղդասարյանի վրա, որ ինձ մի պահ թվաց, թե էս մարդը դարի մեղքերը գործեց հենց էս պահին: Բայց չէ, իրա համար ասել է էն, ինչ մտածումա: Քաղաքական գործիչ չի՞: Հա բա ի՞նչա: Էդ հեչ, լավ, ի՞նչ եմ պարզել: Բռնվեք: Հարձակվողները «Խաղում են» հայաստանի ամենահարուստ, ամենաչաղ, ամենաբացակա, ամենաչկողմնորոշված, ամենաապաքաղաքական, ամենա, ամենա կուսակցության կազմում: Մի տեսակ տխուր ստացվեց չէ՞: Էդքան գրում եք Բաղդասարյանի վրա, որ ի՞նչ անեք: Մի տեսակ լավ չեմ հասկանում: Վտա՞նգ եք զգում: Կարողա մտածում եք, որ չեն թողի փող բաժանեք ու ձեն տանեք, դրա համար սկսել եք մրցակիցներին վարկաբեկե՞լ: Հաաաա, ուրիշ բան էլ կա աչքիս: Միևնույնա բաժանեք-չբաժանեք ձեզ ձեն չեն տալու երևանցիները: Խի՞ Դե էլ չասեմ.... էդ բոլորը գիտեն: Արթուր Բաղդասարյանը աչքիս լույսը չի, բայց Էն որ խելացի, հասկանալի, կանխատեսելի ու փորձառու քաղաքական գործիչ է, դա ոչ ոք չի կարող ժխտել: Բայց դուք... Ախր չգիտեմ ինչ ասեմ է: մի տեսակ ամաչում եմ ձեզ բնութագրել, ախր ոչ մի ստանդարտի մեջ չեք մտնում է, ախր ազգի կեսին առնող ու ծախող «քաղաքական» ուժը ոչ մի բարոյական իրավունք չունի էսքան գոռոզ, էսքան բարձրաքիթ լինել: Մի խոսքով` ուզում եմ հավատալ, որ Երևանի ընտրություններից հետո «քաղաքական թափոնները» գոնե այս անգամ կհանգրվանեն այնտեղ, որտեղ իրենք պետք է լինեն: Որտե՞ղ: Քաղաքական աղբանոցում, բա էլ ուրիշ որտե՞ղ:



