Ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամն ու նոր սանկցիաներն ազդելու են նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ասյ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Այսինքն՝ արդեն իսկ պաշտոնապես հայտարավում է, որ մեր երկիրը, որը սովորաբար, այսպես ասած, երկրորդ էշելոնի տուժող է այս հարաբերություններում, այս անգամ իսկապես տուժելու է այս հարաբերություններից։ Թե ինչ կերպով, առայժմ ասել դժվար կլինի, սակայն սրա քաղաքական բաղադրիչի մասին լռել չենք կարող։ ԱՄՆ-ն, փաստորեն, վճռական քայլերի է դիմում Ռուսաստանի դեմ գործողություններում ու, ինչպես երևում է, այս անգամ արդեն թիրախավորում է Հարավային Կովկասը։ Ռուսաստանի անմիջական վերահսկողության տակ գտնվող այս տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է։ Տնտեսական նույն բլոկի մեջ գտնվելով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը հիմնականում Ռուսաստան է արտահանում թեթև արդյունաբերական ապրանքներ, գինի, կոնյակ, գյուղատնտեսական ապրանքներ։ Այսինքն՝ շատ հնարավոր է, որ Արամյանը նկատի ունի այն, որ նոր պատժամիջոցների դեպքում Ռուսաստանն ի վիճակի չի լինելու նախկինի պես ապրանքաշրջանառություն ապահովել Հայաստանի հետ։ Սա յուրատեսակ նրբություն է պարունակում իր մեջ։ Հիմա տեսեք, Հայաստանի ղեկավարությունը չի կարող անընդմեջ իրեն թույլ տալ մեծ գերտերությունների հաշվին զրկանքներ կրել, դրանք պատմության ընթացքում շատ են եղել։ ԱՄՆ-ն Հայաստանին վաղուց այլընտրանք է առաջարկել տնտեսության զարգացման համար, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում մի քանի միլիարդի ներդրումներ։ Դժվար է ասել, թե հետայսու ռուս-հայկական հարաբերություններն ինչպիսի դինամիկայով պետք է զարգանան, որովհետև դժվար գտնվի մի ոլորտ, որը դեռ սպառած չլինեն կողմերը։ Ժամանակն է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ի՞ց։ Իհարկե դեռ ոչ, բայց ինչո՞ւ չմտածել նաև զարգացման այլ ուղղությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: