Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ցույց է տվել ուկրաինական քաղաքացիության անձնագիրը, որով մուտք է գործել Լեհաստան: Սաակաշվիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից տեսանյութը հրապարակել է Facebook-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:
«Ես Ամերիկայում գնացի օդանավակայան, նստեցի ինքնաթիռ, նրանք նայեցին իմ անձնագրին, ոչ մի խնդիր չկար: Չնայած (Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն) Ավակովը կանչել է ԱՄՆ-ի դեսպանին՝ նրան զգուշացնելու համար, որպեսզի նախազգուշացնի, որ ինձ դուրս չթողնեն այդ անձնագրով»,- բացատրել է քաղաքական գործիչը Եվրամայդանի աջակիցների հետ հանդիպմանը:
Սաակաշվիլին հավելել է, որ այնուհետև ժամանել է Լեհաստան, որտեղ նրան «նույնպես ժպտացել են, ասել՝ «Բարի գալուստ»: Նա ընդգծել է, որ հպարտանում է ուկրաինական անձնագրի առկայությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել