Հայաստանում իշխանությունը ձեւավորվում է անօրինական ճանապարհով՝ ընտրակաշառքով, ժողովրդից գնված քվեով. ժողովուրդը վաճառում է իր ձայնը եւ ընտրում է պարտադրանքով. մեր ժողովուրդը վատ է ապրելու այնքան ժամանակ, քանի դեռ իր սրտով չի ընտրել իշխանություն:

Այս մտքերը արտահայտել է ոչ թե որեւէ ընդդիմադիր գործիչ, այլ ամենայն հայոց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, արտահայտել է ոչ թե 2007-ին, երբ «ըհդդիմադիր» էր, ոչ էլ 2008-ի հունվար-փետրվարին, երբ «թունդ ընդդիմադիր» էր, այլ երեկ՝ Կենտրոնի «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ...

Քաղաքական գնահատականի տեսակետից Արթուր Բաղդասարյանի այս մտքերը նշանակում են՝ Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն...

Ինչու՞ է այսօր Արթուր Բաղդասարյանը այսպիսի «ընդդիմադիր» ու ճիշտ մտքեր արտահայտում: Նպատակը առավել քան պարզ ու հասկանալի է. մեկ ամսից ընտրություններ են, եւ իր մի քանի տոկոսը պոկելու համար Արթուրը նաեւ անկեղծության նոպաներ է ունենում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել