Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգով ղեկավարումը մի քանի անգամ հեշտանում է: Հակառակորդի ամեն շարժ խոշորացույցի տակ է: Գումարտակների հրամանատարները հնարավորություն ունեն դիտարկելու հակառակորդի առաջնագիծը, խորքը: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը:
«Եթե [հակառակորդի] որևէ գործողություն կասկածելի է թվում կամ նորություն է, միանգամից այդ նշանակետը՝ որպես խոցվող, շրջանակի մեջ ենք առնում, կրակային միջոց ուղղում: Երբ հակառակորդը կրակում է, արդեն գիտենք՝ որ բազայից, որ խրամուղուց, որ բլրից է, և արձագանքում ենք հաշված վայրկյանների ընթացքում», — նշել է հրամանատարը:
Գնդապետ Գյոզալյանի խոսքով՝ դիտարկման համակարգի շնորհիվ հակառակորդի զրահատեխնիկայի, ուղիղ նշանառության առանձնացված միջոցների կոորդինատները հաշվարկված են, հարկ եղած դեպքում՝ «առանց աչք թարթելու կվերացնենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։