«Կենտրոնական բանկը հրապարակել է բանկային համակարգի միջոցով այս տարվա առաջին վեց ամիսներին իրականացված տրանսֆերտային հոսքերի շարժը: Ըստ այդմ, ֆիզիկական անձանց փոխանցումները 16 տոկոսով ավելացել են: Բանկային համակարգի միջոցով մուտք է եղել ավելի քան 724 մլն դոլար, ինչը 102 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը:
Իհարկե, հիշյալ ցուցանիշները դեռ բավարար չեն լիարժեք պատկերացում կազմելու տրանսֆերտային շուկայի մասին: Այստեղ տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր և ի հայտ են եկել նոր երևույթներ:
Մասնավորապես ներհոսքի աշխուժացմանը զուգահեռ ակտիվացել է արտահոսքը: Դա նկատելի է հատկապես այնպիսի երկրների հարաբերություններում, որոնց հետ Հայաստանի տրանսֆերտային շուկայի տեղաշարժերը մինչև վերջերս բոլորովին այլ տեսք ունեին: Խոսքը առաջին հերթին Միացյալ Նահանգների մասին է:
Եթե նախկինում շարժը հիմնականում մեկ ուղղությամբ էր, ապա այս տարի զգալիորեն ավելացել է արտահոսքը: Ճիշտ է, դրական հաշվեկշիռը պահպանվում է, բայց այս տեմպով ընթանալու դեպքում վիճակը կարող է փոխվել: Պատճառը ոչ թե ԱՄՆ-ից մուտքերի կրճատումն է, այլ Հայաստանից կատարվող փոխանցումների կտրուկ ակտիվացումը:»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել