«Կենտրոնական բանկը հրա­պարակել է բանկային հա­մակարգի միջոցով այս տարվա առաջին վեց ամիսներին իրականացված տրանսֆերտային հոսքերի շարժը: Ըստ այդմ, ֆիզիկական անձանց փոխանցումները 16 տոկո­սով ավելացել են: Բանկային համակարգի միջոցով մուտք է եղել ավելի քան 724 մլն դո­լար, ինչը 102 միլիոնով գերազանցում է նախորդ տար­վա նույն ժամանակահատվածի մակարդակը:
 
Իհարկե, հիշյալ ցուցանիշները դեռ բավարար չեն լիարժեք պատկերացում կազմելու տրանսֆերտային շուկայի մասին: Այս­տեղ տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր և ի հայտ են եկել նոր երևույթներ:
 
Մասնավորապես ներհոսքի աշխուժացմանը զուգահեռ ակ­տիվացել է արտահոսքը: Դա նկա­տելի է հատկապես այնպիսի երկրների հարաբերություն­ներում, որոնց հետ Հայաս­տանի տրանսֆերտային շուկայի տեղաշարժերը մինչև վերջերս բոլորո­վին այլ տեսք ունեին: Խոսքը առաջին հեր­թին Միացյալ Նա­հանգների մասին է:
 
Եթե նախկինում շարժը հիմնականում մեկ ուղղությամբ էր, ապա այս տարի զգալիորեն ավելացել է արտահոսքը: Ճիշտ է, դրական հաշվեկշիռը պահպանվում է, բայց այս տեմպով ընթանալու դեպքում վիճակը կարող է փոխ­վել: Պատճառը ոչ թե ԱՄՆ-ից մուտքերի կրճատումն է, այլ Հա­յաստանից կատարվող փոխան­ցումների կտրուկ ակտիվացումը:»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել