Սև խավիարի գաղափարը Արցախում ծնվել է մոտ երեք տարի առաջ, որին ներդրումային մասնակցություն են ունենում սփյուռքահայերը: Պրոյեկտի նախաձեռնությունը եղել է Լեռնային Ղարաբաղի կողմից: Նպատակը խոշոր ձկնաբուծական տնտեսության ստեղծումն է, ձկնամսի եւ սեւ խավիարի արտադրությունը:
Նախատեսվում է, որ 2022 թվականին տարեկան լինելու է ավելի քան 10 տոննա սև խավիարի և ավելի քան հազար տոննա ձկնամսի արտադրություն: Այս պահին համագործակցություն կա սև խավիար արտադրող միջազգային կազմակերպությունների հետ, որոնք խորհրդատվական և հետագայում իրացման հարցում իրենց մասնակցությունն են ունենալու: Պրոյեկտի ներդրման ծավալն ընդհանուր առմամբ կազմելու է 20 միլիոն դոլար և ավելի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1715939212035538&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել