Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո։ Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը։ Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում։
Սերն անվախճան է, մինչդեռ մարգարեական պատգամներն այս կյանքի հետ վերջ պիտի գտնեն, հրեշտակների լեզուներով խոսելը կդադարի, գիտությունն էլ վերջ կգտնի։ Այժմ մեր իմացածն անկատար է, և մեր մարգարեություններն էլ՝ մասնակի։ Բայց երբ գա կատարյալը, այս անկատարությունը վերջ պիտի գտնի։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 13:1-10)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1799628920064212
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել