Tert.am-ը գրում է.

Մոսկվան առաջարկել է մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը: Այդ մասին ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Վաշինգտոնին առաջարկվել է Ռուսաստանում թողնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 455 աշխատակցի, նույնքան ռուս դիվանագետ է գտնվում ԱՄՆ-ում:


«ԱՄՆ-ում մեր դիվանագետների թվաքանակի կրճատման հետ կապված ամերիկյան իշխանությունների նոր միակողմանի գործողությունների դեպքում դրան կհետևի հայելային պատասխան»,- ընդգծել են գերատեսչությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել