Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Պատգամավորին մանդատից զրկելու քվեարկությանը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը չի մասնակցել:
Օզթուրքին պատգամավորական մանդատից զրկելու պատճառը եղել է մեջլիսի լիագումար նիստերից բացակայությունը:
Ավելի վաղ պատգամավորական մանդատից, ապա նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունից զրկվել էր նաև կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը: Քրդամետ կուսակցության 10 պատգամավոր կալանավորված է:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/27/824510.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



