Newmag-ը գրում է.

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարանում են, և քաղաքագետները վախենում են, որ դա կարող է լուրջ հետևանքների բերել, քանի որ Բաքուն կախված է «մեծ եղբորից» քաղաքականության, տնտեսության, միգրացիայի և էներգետիկայի հարցերում:

Խոսքը գնում է ռազմաքաղաքական ոլորտի մասին, որտեղ մեծ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը; տնտեսության մասին, որտեղ Ռուսաստանն ադրբեջանական արտադրանքի հիմնական սպառողն է; միգրացիայի մասին, քանի որ Ռուսաստանում մշտապես Ադրբեջանի կես միլիոնից ավել քաղաքացիներ են գտնվում; էներգետիկայի մասին, որտեղ երկու երկրներն էլ էներգակիրներ են մատակարարում Եվրոպային, և որտեղ Ռուսաստանը կարող է ազդել և ազդում է շուկայի պայմանների վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել