Շարունակվում են Բագրատաշենի հայ-վրացական սահմանի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ նոր օրենսգրքի՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած (ԵՏՄ, ԵԱՏՄ), հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։
Հիմա տեսեք՝ ինչ է տեղի ունեցել։ Սա մի նորմ է, որը հաստատվել է միության անդամ երկրների համաձայնությամբ, որի տակ ստորագրել է նաև Հայաստանը։ Հուլիսի մեկից ուժի մեջ է մտել, սակայն բողոքը հասունացել է միայն այսօր։ Դրանից առաջ քաղաքացիներն իրավունք ունեին առանց մաքսազերծման սահմանից անցկացնելու հիսուն կիլոգրամից ոչ ավել ապրանք։ Այսինքն՝ գրեթե տասն անգամ կրճատվել է ապրանքների ներմուծումը Վրաստանից Հայաստան՝ մաքսազերծման պայմանով։ Հիմա պետք է հասկանալ, թե սա ինչ օգուտներ կամ վնասներ կարող է տալ Հայաստանին։ Անշուշտ, մաքսազերծման պարագայում այն գումարները, որոնց դիմաց դա պիտի արվի, գնում է պետական բյուջե։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ համատարած աղաքատության պարագայույմ այդ ինչո՞վ պիտի քաղաքացին վճարի այդ մի քանի կիլոգրամ մրգի համար, որ մի հատ էլ հասցնի կերակրել իր ընտանիքը։ Սա շատ մտահոգիչ է, ու եթե պետությունը սրա դեմ որևէ բան չի ձեռնարկել (նկատի ունենք քաղաքացիներին ինչ-որ կերպ սուբսիդավորում կամ գումարով օգնելու տարբերակ), ապա շատ մոտ ապագայում այս բողոքի ցույցերը կարող են վերածվել լայնամասշտաբ դժգոհության։