Tert.am-ը գրում է.
Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին ավելացել են, սակայն, ըստ նրա, երկու երկրներն ամենաբարձր մակարդակներում նշել են, որ իրենց դա չի բավարարում:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործարկումն էլ պետք է նպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:
Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ զարգացնելու Իրանի հետ տնտեսական համագործակցությունը՝ նա նշեց, որ պետք է աշխատել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
«Իրանն ու Հայաստանը մեկ կարևոր նախագիծ արդեն իսկ կյանքի են կոչել. դա Իրանի և Հայաստանի միջև գործող գազամուղն է: Սակայն օրակարգում պետք է պահել նաև հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



