«Մենք հույս ենք տածում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ և երկխոսության ճանապարհով»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը:
Նա նշեց, որ իրենք կուզենային նաև, որպեսզի Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար այս խնդրի կարգավորան գործընթացում, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանար կանխարգելեր նաև ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը:
«Տարածաշրջանի ժողովուրդների շահերից չի բխում, որ խնդրի կարգավորման համար ընտրվի ռազմական ճանապարհը: Վստահ ենք, որ տարածաշրջանային առաջնորդների ուշիմ քաղաքականության հետևանքով խելամիտ, արդարացի, խաղաղ լուծում կգտնվի տարածաշրջանային հակամարտության համար»,- ասաց իրանցի փորձագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



