Panorama.am-ը գրում է.
Հայկական քաղաքականության մեջ հատուկենտ են մարդիկ, որոնք այնքան հստակ են ձևակերպում իրենց մտքերը և այս կամ այն հարցի վերաբերյալ տրամաբանական կանխատեսումներ կատարում, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Անդրանիկ Միհրանյանը:
 Նա ընդգծեց, որ երկրի ղեկավարը կարողանում է համբերատար և մանրամասն կերպով պատասխանել նույնիսկ քաղաքական տարբեր ուժերի սկանդալային հայտարարություններին, հակափաստարկներին ու հարցերին:

«Ինձ մեծ հաճույք է պատճառում դիտել՝ ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում այս կամ այն հարցին: «Ռէվոլուցիա» հաղորդմանը տված վերջին հարցազրույցի ընթացքում նա չխուսափեց պատասխանել որևէ հարցի՝ ներառյալ սեփական ճակատագրի, քաղաքական ապագայի վերաբերյալ: Սա նախևառաջ խոսում է նրա փորձի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել