Մինչ G20-ի գագաթնաժողովի մասնակիցները քննարկում էին համաշխարհային խնդիրները, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում նոր լարվածություն է առաջանում, այս անգամ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարների մասնակցությամբ:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսն իր հարցազրույցներից մեկում Իրանի իշխանություններին մեղադրել է «բազմաթիվ քաղաքացիներին սպանելու և բռնաճնշումների ենթարկելու մեջ»:
Ի պատասխան Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայտարարության՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն էլ, ԱՄՆ պաշտպանության նախարարին մեղադրելով Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ, հայտարարել է. «Միացյալ Նահանգների ՊՆ-ն այլ երկրների ներքին գործերին միջամտելու փոխարեն ճիշտ կանի՝ ուսումնասիրի իր երկրում առկա խնդիրները, որոնց պատճառով մոտ ապագայում ոչ միայն կառավարությունը կարող է տապալվել, այլ ԱՄՆ-ի քաղաքական համակարգը լուրջ հիմնախնդիրների առջև կկանգնի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել