Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեմաները կդառնան ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը և դրա անցկացումը լուրջ և արդյունավետ հունով: Այդ մասին երեքշաբթի ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:


Հանդիպումը կկայանա այսօր՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, ասել է նա:


Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել