Պահանջվում է՝

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով

1. Սոդա

2. Օճառ

3. Ջուր

Քսուք կոշտուկների դեմ

1. Ասպիրին

2. Կիտրոնի հյութ

3. Ջուր

4. Պոլիէթիլենային տոպրակ

Իսկ այժմ ազատվում ենք ոտքերի կոշտուկներից

Վաննա հատուկ ոտքերի համար՝

Դրա համար մեզ անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի համար նախատեսված Ձեր տարան մեծ է, ապա կարելի է բոլոր բաղադրիչների քանակն ավելացնել: Անհրաժեշտ է ոտքերը դնել այդ լուծույթի մեջ և պահել 30−40 րոպե:

 

Պատրաստում ենք քսուք կոշտուկների դեմ

Մանրացնում ենք ասպիրինի 6 հաբ և խառնում 1 թեյի գդալ ջրի ու 1 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Ստացված խյուսը քսում ենք պրոբլեմատիկ հատվածներին: Այնուհետև ոտքերը փաթաթում ենք պոլիէթիլենային տոպրակով (ցանկալի է միանգամյա օգտագործման), իսկ հետո տաք գուլպաներ հագնում: Քսուքը ոտքերին պահում ենք 10 րոպե, այնուհետև լվանում և համապատասխան քսուք քսում:

Բոլոր նրանք, ովքեր երազում են ազատվել ոտքերի կոշտուկներից, պետք է այս գործընթացը կրկնեն 2 շաբաթվա ընթացքում` 1 օր ընդմիջումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել