Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել մամլո ասուլիսով, որտեղ մանրամասն պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին, ու մի քանի բան արդեն կարող ենք նշել։ Նախ՝ նորակոչիկներին արգելվելու է զորակոչերի ընթացքում տնից իրենց հետ սնունդ բերել զինվորական հավաքակայան։ Որպես պատճառ նշվում է սննդի փչացումը, որը կարող է առաջացնել առողջական խնդիրներ։ Նորակոչիկներին հենց հավաքակայանում տրվելու է զինվորական սնունդ։ Բացի այդ՝ տնից բերված սնունդը կարող է հավաքակայանում առաջացնել միջանձնային խնդիրներ, օրինակ՝ մեկը ունի, մեկը՝ ոչ, իսկ սա արդեն պոտենցիալ վտանգ է։ Բանակում այդ հողի վրա բազմիցս տարաձայնություններ են լինում, որոնք կարող են ցավալի դեպքերի հանգեցնել։ Եվ երկրորդ՝ դա միանգամից ինտեգրում է նորակոչիկին զինվորական դիսցիպլինային։ Դա բանակի համար շատ կարևոր է։ Մեր զինվորները կարգապահ են կռվի ժամանակ, սակայն խաղաղ պայմաններում, ցավոք սրտի, մինուս անվերջության է ձգտում այդ կարգապահությունը։ Իսկ ապագայում, առհասարակ, շատ լավ կլինի, եթե երկու տարվա ընթացքում, բացառությամբ ամեն ամսվա վերջում տեսակցության ժամերի ու արձակուրդների, քաղաքացիական սնունդը բանակում բացառվի։ Դրա փոխարեն հենց զինվորական սննդի վրա ծախսվող գումարները կարելի է շատացնել ու որակը, տեսականին շատացնել։ Դա հաստատ ավելի կարևոր դեր կխաղա հենց վերը նշված պատճառներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: