Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ բավականին մեծ քայլեր են ձեռնարկվում պետական մասշտաբով։ Վրաստանի հետ հարաբերությունների պահպանումը, ինչպես գիտենք, ունի նաև ստրատեգիական նշանակություն։
Թբիլիսիում անցկացված «Արևելյան գործընկերության հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողովում քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը պետք է բխի երկու երկրների շահերից, որը կախված չի լինի արտաքին ազդակներից։
Գիտաժողովի ընթացքում այս թեմաներին անդրադարձել է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։ Չնայած նրան, որ Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական կուրսերը միմյանցից տարբերվում են, դա չպետք է տաբուներ առաջացնի երկու երկրների միջև։ Հայաստանը այսօր հարմար հարթակ է նաև Վրաստանի համար դեպի ԵԱՏՄ շուկա հասնելու տեսանկյունից։ Մի շարք վերլուծություններ փաստում են այն մասին, որ այս պահին վրացական ապրանքները Հայաստանի շնորհիվ հայտնվում են ԵՏՄ շուկաներում։