Նախկինում Թուրքիայի իշխանությունների ոչ բացահայտ աջակցությամբ քայլեր էին իրականացվում նման՝ այսպես ասած այլընտրանքային կուսակցության ստեղծման ուղղությամբ՝ փորձելով քրդերի շրջանում Օջալանի, ՔԲԿ-ի և քրդական ոչ ցանկալի ուժերի դեմ հակակշիռներ ստեղծել: 2015 թվականից որոշ քրդական ուժեր այդ ուղղությամբ քայլեր էին իրականացնում, որոնք այդ ժամանակ ձեռնտու էին թուրքական կողմին: Մի ժամանակ Բարզանիի հետ համագործակցությամբ թուրքական իշխանությունները փորձում էին Թուրքիայի քրդերի շրջանում որոշ իրողություններ փոխել, որի շրջանակում նախատեսվում էր նաև նոր քրդական քաղաքական ուժի ստեղծում: Դժվար է ասել՝ հիմա որքանո՞վ է սա բխում Թուրքիայի շահերից, արդյո՞ք սա թուրքական իշխանությունների «խնամակալության» տակ է, թե՞ ոչ և ի՞նչ ազդեցություն ունի ներկայումս Բարզանին այդ դերակատարների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել