Ներկայումս Հրազդան քաղաքում ընթացքի մեջ է լոլիկի արտադրության ջերմոցային համալիրի կառուցումը, որի համար կատարվել է 5.5 մլրդ դրամի չափով ներդրում:
Ակնկալվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: 11 հա տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունում տարեկան նախատեսվում է արտադրել 5000-6000 տոննա լոլիկ: Արտադրանքի զգալի մասը կուղղվի տեղական շուկա, իսկ մնացածի իրացման համար բանակցություներ են ընթանում արաբական երկրների և ՌԴ-ի հետ:
Սպասվում է, որ հաջորդ երկու տարիների ընթացքում կկառուցվի ևս 20 հա լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Տեղի բնակչության համար դա ևս շատ լավ նորություն է, քանի որ բացի արտադրության ակտիվացումից կստեղծի նաև նոր 200 մշտական աշխատատեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1724572621175617&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել