Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ արդեն տևական ժամանակ է պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում։ Այս տարիների ընթացքում ՀՀ-Չինաստան հարաբերություններում եղել են մի շարք ձեռքբերումներ թե՛ էկոնոմիկ, և թե՛ քաղաքական հարթություններում։

Այսօր էլ պետական մակարդակով փորձ է արվում Չինաստանի հետ համագործակցության հարթությունում սահմանել նոր նշաձող։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին, որի շրջանակներում անդրադարձել է կատարվել նաև տնտեսական, ներդրումային և հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի:

Ուշագրավ է այն փաստը, որ քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավվածությանը վերաբերող հարցեր: Չինաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի համար լուծում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ստրատեգիական խնդիր տարածաշրջանի մասշտաբով։ Ուստի նման ծրագրերում ներգրավվածությունը չափազանց կարևոր է ՀՀ-ի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել