Երևանի ավագանու նիստերը վերածվել են շիլաշփոթի: Այն, ինչ անում է Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանում, մեղմ ասած՝ ծիծաղելի է: Այսօր էլ քաղաքապետարանում արտահերթ նիստ էր գումարվել, որի ժամանակ Փոստանջյանն ու թիմակիցները հարց էին բարձրացրել, թե ինչու չի աշխատում իրենց բարձրախոսները, չէ՞ որ գումար են վճարել, որից հետո սկսվել է նիստի օրակարգից դուրս դիալոգ:
Այսինքն՝ ամեն նիստի ընթացքում Փոստանջյանի կողմից օրակարգը խանգարելն արդեն դառնում է քրոնիկ երևույթ: Այս կերպ վերջինս նմանվել է մի հասարակ աշխուժակի, ով փորձում է իր ընդդիմադիր կեցվածքն ընդգծել մարդկային տրամաբանությունից դուրս պահելաձևով: Բայց այս տարիների ընթացքում մենք համոզվել ենք, որ ով բարձր հայհոյում է իշխանություններին, առաջինն ինքն է դառնում իշխանության գործընկեր: Այնպես որ, ղժալն ու ճչալը դեռ ընդդիմություն լինելու գրավական չեն:
Քանի կար, Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի գրավումն էր սկսել: Եթե «գրավել» ասելով նկատի ուներ ոչ կոռեկտ պահելաձև դրսևորելը, ապա ինքը վաղուց գրավել է ոչ միայն քաղաքապետարանը, այլ ամբողջ տարածաշրջանը, քանի որ ամբողջ Կովկասում Փոստանջյանի պես անադեկվատ կերպար դժվար թե գտնվի: Մնում է միայն հիշեցնել, որ նման փողոցային պահվածքով դժվար թե լուրջ հաջողություններ կարողանան գրանցել Երևանի քաղաքապետարանում: