«Չնայած տարեսկզբին արձանագր­վող բարձր տնտեսական ակտիվու­թյանը և արտաքին հատվածում ձևավորված բարենպաստ իրավիճա­կին, այնուհանդերձ Հայաստանի ան­շարժ գույքի, մասնավորապես բնա­կարանային շուկայում վերջին ամիս­ներին նկատվող պասիվացման մի­տումները ոչ մի կերպ չեն նահան­ջում:
 
Ապրիլին գները վերստին նվազել են: Անկումը ոչ միայն պահպանվել է, այլև զգալիորեն խորացել (ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում):
 
Մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները ապրիլին նվազել են միանգամից ավելի քան 8 հազար դրամով: Անկումը վերջին տարիների համար աննախադեպ է (գերազանցում է 3 տոկոսը):
 
Այդպիսի ակտիվ տեղաշարժ անշարժ գույքի շուկայում սովորաբար հազվադեպ է լինում: Անգամ ճգնաժամային իրավի­ճակներում գների նման շոշափելի տա­տանումներ միշտ չէ, որ լինում են: Պատ­կերացնելու համար ասենք, որ 2008թ. ֆի­նանսական ճգնաժամին հաջորդած մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանի ան­շարժ գույքի շուկան անկում էր ապրում, և մինչև այժմ չի կարողանում, այսպես ասած, խելքի գալ, բնակարանների միջին գները նվազեցին, ընդհանուր առմամբ, 27 հազար դրամով:
 
Այժմ մեկ ամսում անկումը կազմել է 8,2 հազար դրամ: Սա անսովոր է այնքանով, որ նման կտրուկ դրսևորումների համար տնտեսական պատճառներ չեն եղել: Ավե­լին՝ տնտեսության մեջ բարձր է եղել ակ­տիվությունը, իսկ արտաքին ֆինանսա­կան հոսքերը, որոնք կարևոր դեր ունեն անշարժ գույքի շուկայի համար, ավելա­ցել են:
 
Այդ ընթացքում ներքին արժութային դաշտում չեն դիտարկվել փոխարժեքի տատանումներ, որի նկատմամբ ևս ան­շարժ գույքի շուկան զգայուն է: Ազգային արժույթը հիմնականում պահպանել է կա­յունությունը:
 
Նման պայմաններում սովորաբար ան­շարժ գույքի շուկան ակտիվանում է, այդ թվում նաև գնային առումով: Սակայն տե­ղի է ունեցել հակառակ երևույթը: Ոչ միայն նվազել են գները, այլև շուկան պասիվա­ցել է. Օտարման գործարքները ապրիլին ինտենսիվորեն կրճատվել են: Տարբերու­թյունը նախորդ տարվա համեմատ անց­նում է 17 տոկոսը:
 
Միակ պատճառը, որ կարող էր այդպի­սի դրսևորումների հիմք դառնալ, տարեսկզբին մեկնարկած քաղաքական գործընթացներն էին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել