Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից Դոնալդ Թրամփը հրաժարվել է, ինչը հանդիսանում է ևս մեկ ապացույց ԱՄՆ-ի՝ համաշխարհային իրադարձություններից մեկուսանալու։ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում, փաստորեն, իր նախընտրական խոստումներին (օդի աղտոտվածության մակարդակով ԱՄՆ-ն երկրորդն է աշխարհում, ու Թրամփը նպատակահարմար է գտնում համաձայնագրի անդամ երկրների ֆոնդին այդ գումարները ուղղելու փոխարեն միայն կենտրոնացնել ԱՄՆ-ի վրա): Սա, իհարկե, առանձնապես մեծ իրադարձություն չէ, սակայն ցուցիչ է հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը նաև ՆԱՏՕ-ի վեհաժողովի ընթացքում ութնյակի երկրներին հայտնեց իր դիրքորոշման մասին առ այն, որ ռազմական այդ կառույցվի բյուջեն մտադիր է կրճատել, ավելի ճիշտ՝ չի պատրաստվում ԱՄՆ պետական բյուջեի հաշվին ՆԱՏՕ պահել։ Ծախսերի գերակշիռ մասը հոգում է հենց ԱՄՆ-ն։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շտապեց հայտարարել, որ Գերմանիան և ՆԱՏՕ-ն հույսները պետք է դնեն միայն սեփական ռեսուրսներին վրա։ Սա որոշակի նեղսրտածություն է արտահայտում, սակայն քաղաքական կատեգորիա համարել չենք կարող։
Իսկ ինչ մնում է Դոնալդ Թրամփին, պետք է արձանագրել, որ թեկուզ ոչ արագ, բայց հաստատուն քայլերով նա փորձում է իրականություն դարձնել իր նախընտրական խոստումներն ու ձերբազատվել ավելորդ ծախսերից ու հոգսերից՝ այն ուղղելով բացառապես ԱՄՆ ներքին խնդիրների վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: