Ditaket.am-ը գրում է.

Ապարանի Վարդենիս գյուղում այսօր՝ մայիսի 30-ին, օծվել է Սուրբ Տիրամայր մատուռը, որը վերականգնվել է Աղաբաբյան ընտանիքների կողմից:

Ապարանի Տեր Մուշե քահանա Վահանյանի օրհնությամբ նախօրեին օծված խաչը այսօր տեղադրվել է մատուռին: Կառույցի վերականգնումն իրականացրել է վարդենիսցի բարերար Շահեն Աղաբաբայանը:

Նրա խոսքով, նա իրականացրել է իր նախնիների երազանքը՝ վերականգնելով 1828թ. հայրերի կառուցած մատուռը:  ՙՎարդենիսցիները գաղթելով Պարսկաստանի Մոկս քաղաքից՝ հիմնել են այս գյուղը: Մեր պատմական հիշողությունը պահպանելու համար սա եզակի հնարավորություն է: Մեր գյուղացիների համար սա հրաշալի առիթ է հիշելու 200 տարի առաջ անցած գաղթի ճանապարհը, որ անցել են մեր պապերը՚, -իր խոսքում նշել է Շահեն Աղաբաբյանը:

Խաչի օծումից և տեղադրումից հետո Պետրոսյան ընտանիքի անունից բացման խոսքով հանդես է եկել Օֆելյա Պետրոսյանը, ով եկեղեցաշինությունը համեմատել է Սասնա ծռերի կերպարների կատարած քաջագործությունների հետ:

Մատուռի բացմանը ներկա մասնակիցներից Տաթևիկ Զաքարյանը, հայտնել է, որ նախօրեին խաչի օծման արարողության ժամանակ մատուռի գմբեթին (լուսանկարում-խմբ.) երևացել է սուրբ տիրամայրը: ՙՍա շատ խորհրդանշական է, քանի որ ապարանցիներիս համար յուրաքանչյուր օրհասական պահին հավատն է առ Աստված, որ նեցուք է եղել բոլորիս՚,-նշել է նա:

Մատուռի օծման արարողությանը հաջորդել է ապարանյան ավանդական երգուպարը Հայաստանի վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանի, Գոհար Հովհաննիսյանի, Ռուբեն Սասունցու, Դավիթ Զաքարյանի (Ապարանցի Դավո) մասնացությամբ:

Մատուռի ճարտարապետն է Ալեքսանդր Խալաթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել