Կայքերում շարունակում են շրջանառվել ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ կողմ քվեների շատ կամ քիչ լինելու թեման: Մատնանշվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ու ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կողմ քվեների համեմատաբար սակավ լինելը:
Սա ընտրություններից հետո թերևս առաջին հարվածն է՝ ուղղված ՀՀԿ-ին: Քաղաքական որոշ ուժեր ամեն կերպ փորձում են հենց հետընտրական փուլում քարեր նետել ՀՀԿ-ի ուղղությամբ՝ ցույց տալով, թե կուսակցության ներսում կան դժգոհություններ տվյալ անձանց առնչությամբ:
Եթե հաշվի առնենք, թե որ լրատվամիջոցներն են հատկապես ակտիվություն ցուցաբերում այս քարոզչության մեջ, կասկածները կանգ են առնում ԲՀԿ-ի վրա:
Մինչդեռ ակնհայտ է, որ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ ունեցել է քաղաքական պայմանավորվածություն, ինչի արդյունքում կարողացել է ԱԺ-ում 3 հանձնաժողովների նախագահների և մեկ փոխնախագահի պաշտոններում անցկացնել իր ցանկացած թեկնածուներին:
Ստացվում է, որ ԲՀԿ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել, անցկացրել իր թեկնածուներին, իսկ այժմ փորձում է թիկունքից հարվածել ՀՀԿ-ին: Արդյո՞ք բարոյական է: