ԱԺ-ում աշխատանքներն սկսելուց հետո շնորհավորական բարեմաղթանքների ու կեղծ բարեհաճության քողն առաջին անգամ տատանվեց մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության օրը, երբ ընդդիմադիր խմբակցություններն իրենց քվեարկությամբ ցույց տվեցին, թե հատկապես ում են համարում իրենց առանցքային քաղաքական օպոնենտը՝ Արմեն Աշոտյանին տալով մյուս թեկնածուներից ավելի շատ դեմ քվե:
Դրան նախորդել էր նաև Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարությունը, թե իր համար անընդունելի է Աշոտյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատկերացնելը:
Այս երկու հանգամանքները ցույց են տալիս, որ խորհրդարանական բանավեճի հարթակում իրենց հիմնական թիրախներից մեկը, հետևաբար և՝ առավել վտանգավոր գործիչ, ընդդիմությունը համարում է Աշոտյանին: Դա էլ խոսում է վերջինի պատրաստվածության ու ազդեցիկության մասին: