Մեր մոտ արտախորհրդարանական ուժերը 5 տարվա ընթացքում մարում են, բայց պետք է լիներ հակառակը: Նրանք պետք է 5 տարի ակտիվ լինեն, որ կարողանան իրենց տեղը զբաղեցնել հաջոդ գումարման Ազգային ժողովում:
Այդ ուժերը կարող են նաև ակտիվ լինել ԱԺ-ում կատարվող գործընթացների ժամանակ: Օրենքը նրանց թույլ է տալիս տարբեր ֆորմատներով ներկա լինել այդ աշխատանքներն:
Ընդդիմության ճամբարում արտախորհրդարանական ուժերն ավելի էական դերակատարություն ունեն, քան ԱԺ անցածները: Քանի-որ ԱԺ ներկայացվածությունն ու մանդատն իրենից որոշակի իշխանություն է ենթադրում:
Այլ հարց է, որ մենք դեռ քաղաքական կլասիկ գործընթացներից հետ ենք ու ակտիվացնում ենք մեր ներուժն ու քայլերը ընտրություններից վեց կամ յոթ ամիս առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1133086190130061
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել