Նիկոլ Փաշինյանը երեկվանից ֆեյսբուքյան ուղիղ եթերից չի «իջնում»: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Նիկոլենց չհաջողվեց ապացուցել, որ իրենց կողմից բարձրացրած աղմուկի հետևում իրոք ընտրակաշառքի ապացույցներ են թաքնված:
Այսօր էլ Փաշինյանը տեղեկացնում է, որ իրենց կառույցի անդամները աղբանոցից գտել են մի պարկ թղթեր, որոնք հանդիսանում են, այսպես ասած, ուղեցույց փող բաժանողների համար: Ուղիղ եթերում Նիկոլը բժշկական ձեռնոցները հագին ցուցադրում էր այդ թղթերը, իսկ իրենց կառույցի անդամները սոցիալական ցանցերով տարածում «իրեղեն ապացույցների» լուսանկարներ:
Թե դա ինչ թղթեր էին, ովքեր էին հեղինակները, ոչ ոք չգիտի: Այս հարցի ֆոնին հատկանշական է, որ 21-րդ դարը ընդհանրապես համարվում է թվային տեխնիկայի դար ու փառք տիրոջը, Հայաստանում մեկ ընտանիքին բաժին է ընկնում առնվազն երկու համակարգիչ, իսկ Microsoft word-ի տարրական գիտելիքներ իմանալու համար գիտնական լինել պետք չէ:
Աղբանոցին մոտ գտնվող աղբյուրների պնդմամբ` Ելք-ը պատրաստվում է տեսանյութ նկարել, թե ինչպես են հանրապետականները աղբի մեջ տեղադրում թերթիկները:
Աղբանոցում թերթիկներ թափող կնոջ դերը կմարմնավորի Նիկոլ Փաշինյանը: Ելք դաշինքի քաղխորհրդի նիստում միաձայն որոշվել է, որ քվեաթերթիկների դերը կմարմնավորի Էդմոն Մարուքյանը: Այս պահին քննարկվում է մեշոկի՝ հնարավոր դերակատարի թեկնածությունը: