Երևանի քաղաքապետի ԵԼՔ դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Չարբախում քարոզարշավ իրականացնելու ընթացքում լեզվակռվի մեջ էր մտել ոստիկանության աշխատակցուհու հետ՝ օգտագործելով «Էնկոմ գնացեք հըլը, ոնց չես տալի, էս ովա էղել, փորձանքա...» արտահայտությունները:
Այս խոսքերը ընթերցողը առաջին հերթին կպատկերացներ տարրական դաստիարակություն չունեցող, նյարդային համակարգի հետ լուրջ խնդիրներ ունեցող և հակառակ սեռին չհարգող մի կերպարի: Երևանի քաղաքապետի թեկնածուն իրեն տրված փաստաթուղթը երևի շփոթել է «նառուշիլովկայի» հետ:
Եթե այսօր վերջինս այդպես է խոսում իրավապահ մարմինների ներկայացուցչի հետ, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ լեքսիկոնով վերջինս կշփվի մարդկանց հետ, եթե դառնա քաղաքապետ: Կարծում եմ՝ առաջին հերթին Փաշինյանը պետք է գնա էթիկայի դասընթացների, հաղթահարի քաղաքացիների վրա ինքնահաստատվելու իր ցանկությունը և միայն դրանից հետո ինչ-որ կառույց ղեկավարելու հայտ ներկայացնի: