Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային բանակի կազմում մարտնչել են 600 հազարից ավել հայորդիներ, որոնցից 70000-ը պարգևատրվել են մեդալներով և մարտական շքանշաններով: Հայ ազգը նաև տվել է չորս մարշալ:
Մեր պապերի գործած սխրանքի շնորհիվ է, որ այսօր ունենք անկախ պետություն և ապրում ենք բոլորից անկախ:
Ինձ համար պարտավորեցնող է և մեծ պատիվ է, որ այդ հայորդիների թվում նաև եղել է իմ պապը և իր սիրտն ու հոգին է դրել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտման ճանապարհին:
Ցանկացած մարդ, ցանկացած ազգ և ցանկացած պետություն կերազեր լինել հաղթանակած նախնիների ժառանգ, այնպիսի ժառանգ, ինչպիսին որ մենք ենք` հայերս:
Այդ մեծ հաղթանակին հաջորդեց հերթական, ոչ պակաս կարևոր հաղթանակը:
Արդեն մեր պապերին հաջորդած սերունդը ուղիղ 25 տարի առաջ այս օրը իրականացրեց անհնարին թվացող «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ և կախարդական Շուշին:
Մեր ազգը հաղթանակած է և այդ հաղթանակները կերտողները միմիայն հերոսներ են: Մենք մեծ հպարտությամբ, համոզմունքով և սրտի ցավով պետք է նշենք, որ ոչ մի տարբերություն չկա մեր պապերի, հայրերի և ներկա սերնդի միջև, քանի որ մեր երիտասարդ սերունդն էլ ապացուցեց, որ Հայրենիքն իր համար կյանքից առավել է և ոչ ոք ի զորու չէ խարխլել մեր սահմանները:
Մենք հպարտանում ենք մեր նախնիների սխրանքով և մի քանի անգամ ավել հպարտ ենք, որ ունենք այսպիսի երիտասարդ և հայրենասեր սերունդ:
Շնորհավո՛ր Մայիսի 9, Շնորհավո՛ր Մեծ հայրենական պատերազմի հաղթանակը, Շնորհավո՛ր Շուշիի ազատագրման 25-ամյակը, Շնորհավո՛ր ԼՂՀ ՊԲ կազմավորման օրը, որը վերը նշված հաղթանակների շնորհիվ է ձևավորվել:
Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին այս հաղթական և հրաշալի օրվա կապակցությամբ:
Հաղթանակը կերտում են միայն հերոսները…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/1501035279966644?notif_t=close_friend_activity¬if_id=1494327194401190
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել