Հասան Ռոհանին սենսացիոն հայտարարություն է արել: Գործող նախագահը գնալով ավելի է թեժացնում նախընտրական մրցապայքարը: Ռոհանին այսօր Համադանում ունեցած նախընտրական ելույթում, խիստ քննադատության ենթարկելով պահպանողական ուժերին, հայտարարել է, որ ազատությանն ու առաջընթացին ձգտող երիտասարդությունն այս ընտրություններին իր քվեով ևս պետք է ցույց տա, որ չի ընդունում այն ուժերին, որոնք 38 տարվա ընթացքում միայն մահապատիժ կիրառելու ունակություն են ունեցել:Հատկանշական է, որ Ռոհանիի պահպանողական մրցակցին՝ Էբրահիմ Ռայիսիին, աջակցող կայքերից մեկը Հասան Ռոհանիի սույն ելույթը որակել է որպես «պարտության նախազգացում»:
#IranVote2017
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1369740703109933?notif_t=close_friend_activity¬if_id=1494243116537965
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



