Հասան Ռոհանին սենսացիոն հայտարարություն է արել


15:59 , 8 մայիս, 2017
Картинки по запросу hasan rohanyՀասան Ռոհանին սենսացիոն հայտարարություն է արել: Գործող նախագահը գնալով ավելի է թեժացնում նախընտրական մրցապայքարը: Ռոհանին այսօր Համադանում ունեցած նախընտրական ելույթում, խիստ քննադատության ենթարկելով պահպանողական ուժերին, հայտարարել է, որ ազատությանն ու առաջընթացին ձգտող երիտասարդությունն այս ընտրություններին իր քվեով ևս պետք է ցույց տա, որ չի ընդունում այն ուժերին, որոնք 38 տարվա ընթացքում միայն մահապատիժ կիրառելու ունակություն են ունեցել:
Հատկանշական է, որ Ռոհանիի պահպանողական մրցակցին՝ Էբրահիմ Ռայիսիին, աջակցող կայքերից մեկը Հասան Ռոհանիի սույն ելույթը որակել է որպես «պարտության նախազգացում»:
#IranVote2017