Երևանում շարունակվում է նախընտրական քարոզարշավը: Երեկվա քարոզչության ընթացքում Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ինքը դառնալու է քաղաքապետ և կարգի է բերելու քաղաքը:
Իհարկե, նորմալ երևույթ է, երբ թեկնածուն խոստումներ է տալիս նախընտրական շրջանում: Սակայն նորմալ չէ այն, որ Զարուհի Փոստանջյանը խոսում է կարգի բերելուց, այն էլ՝ ամբողջ քաղաքը: Այստեղ տեղին կլինի Փոստանջյանին հիշեցնել, որ իրենք չկարողացան անգամ կարգի բերել մի փոքրիկ կուսակցություն, իսկ քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդու համար դա պետք է խնդիր չլիներ, քանզի եթե չես կարող մոտիվացնել քո սակավաթիվ թիմակիցներին աշխատել հանուն մեկ նպատակի, ապա չպետք է փորձես քեզ վրա վերցնել մի ամբողջ երկրի մայրաքաղաք ղեկավարելու ծանր բեռը:
Չմոռանանք, որ Զարուհու պառակտիչ «քաղաքականության» արդյունքն էր, որ «Ժառանգություն» կուսակցությունից այժմ ոչինչ չի մնացել: