Aysor.am-ը գրում  է.
 ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտված են, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
 «Փաստաթուղթը, կարելի է ասել, արդեն պատրաստ է, շուտով այն կհրապարակվի, որը կկոչվի կոալիցիոն պայմանագիր», - ասաց նա։
 ՀՀԿ խոսնակը նշեց, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2017-2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի, փոխնախագահների, կառավարության կազմի հարցերին, ապա, Է. Շարմազանովի խոսքով, այսօրվա նիստում այդ թեմայով քննարկում չի եղել։
Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ԱԺ հանձնաժողովների քանակը կկրճատվի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել