Yerkir.am-ը գրում է.«Կանոնակարգ-օրենքը նշում է, որ խմբակցությունները ձևավորվում են ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցության դաշինքների ցուցակում ընդգրկված պատգամավորներից: Այսինքն` պատգամավորները պետք է լինեն խորհրդարան անցած քաղաքական ուժի կամ դաշինքի անդամ: Օրենքը հետո ասում է, որ խմբակցությունը կարող է հեռացնել այս կամ այն պատգամավորին, և հակառակը` պատգամավորը կարող է հեռանալ խմբակցությունից: Նոր կանոնակարգ-օրենքով` պատգամավորական խումբ չեն կարող ստեղծել, բայց կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ պատգամավոր»,- ասաց Սահակյանը:
Նա նաև նշեց, որ այդպիսի պատգամավորները չեն կարող լինել պատգամավորական խմբերում, հանձնաժողովների կազմում: «Խմբակցությունները նախ իրենք պետք է նշանակեն հանձնաժողովներում և պատգամավորական խմբերում իրենց անդամներին, թափուր տեղեր մնալու դեպքում նոր միայն հնարավոր կլինի այդպիսի պատգամավորների նշանակել»,- ասաց Սահակյանը:



