Անզեն աչքով էլ երևում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենաթույլ օղակը Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է:
Այս փաստը, սակայն, ոչ մի կերպ ծնկի չի բերում կուսակցության ղեկավար կազմին: Այսօր հերթական բակային այցելության ժամանակ Փոստանջյանն ու կողմնակիցները քաղաքացիներին հրավիրում էին հանրահավաքի Ազատության հրապարակում:
Ի՞նչ խնդիր է լուծելու Փոստանջյանը հանրահավաքի միջոցով: Իրականում գնում են չափազանց ռիսկային քայլի, որի մասին թերևս քաջ գիտակցում են: Ի՞նչ միջոցներով ու ռեսուրսներով է Փոստանջյանը հանրահավաք անելու: Այս կերպ իրենք իրենց ավելի ծիծաղելի իրավիճակում են դնելու: Անգամ ուղիղ հեռարձակումներից է երևում, որ Փոստանջյանի շուրջ հավաքվածների թիվը չի անցնում 1 տասնյակը: Էլ չենք խոսում քաղաքացիների վերաբերմունքի մասին:
Փոստանջյանը բախտի բերումով կհայտնվի ավագանու կազմում, սակայն ծիծաղելի է անգամ խոսել դրանից ավել հաջողությունների մասին: Առավելագույնը, որ պետք է անի «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր քարոզարշավի ընթացքում, բակերում վարորդների ու տնային տնտեսուհիների հետ հանդիպումն է, դրանից ավել ցանկացած ծանրաձող մնալու է Փոստանջյանի կուսակցության վրա: