Պերմյակովն իր պատիժը կկրի ՌուսաստանումYerkir.am-ը գրում է.
 Հայաստանում 7 մարդու սպանության համար ցմահ  ազատազրկման դատապարտված ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում, հաղորդում է Հյուսիսային Կովկասի զինվորական դատարանի РИА Новости-ի աղբյուրը:
 Ավետիսյան ընտանիքի յոթ անդամները սպանվել են 2015թ հունվարի 12-ին: Դատավարության ժամանակ ՌԴ զինծառայող Պերմյակովը ընդունել է իր մեղավորությունը:
 «Իհարկե նա իր պատիժը կկրի Ռուսաստանում»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը` չհստակեցնելով, թե ՌԴ որ մասում է նա իր պատիժը կրելու: ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարությամբ հերքել է տեղեկություններն այն մասին, որ Պերմյակովին կփոխանակեն Ռուսաստանում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել