Tert.am-ը գրում է.
 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատավարությունը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
 Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց գործով վկա Շուշան Հարությունյանը, ով «Անալիտիկ» կայքում 2015 թվականից մինչև 2016 թվականի մայիս աշխատել է որպես թարգմանիչ և ապահովել է միջազգային լրահոսը:
 «Անի Հովհաննիսյանի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել: Մեծամասամբ աշխատել եմ տանից, իսկ երբ տանից աշխատելու հնարավորություն չեմ ունեցել, աշխատել եմ գրասենյակից: Խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ խորհրդակցել եմ, թե որ նյութերը տեղադրել, որը՝ ոչ, ինչպես ընդունված է»,-ասաց վկան՝ հավելելով, որ աշխատանքից դուրս է եկել Անի Հովհաննիսյանին կալանավորելուց հետո:
 Դատախազի հարցին, թե երբևէ աշխատե՞լ է Անի Հովհաննիսյանի աշխատանքային համակարգչով, Շուշան Հարությունյանն ասաց, որ այդ համակարգչով աշխատել է, երբ խնդիրներ են եղել իր համակարգչի հետ:
 Նա ասաց, որ դեպքի օրը՝ մայիսի 3-ին, երբ ձերբակալել են Անի Հովհաննիսյանին, ինքը գտնվել է գրասենյակում:  Դատավորի հարցին, թե գրասենյակում խուզարկությունը օրենքով սահմանված կարգո՞վ է անցել, վկան դրական պատասխան տվեց:
 Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե վկան տեղյա՞կ է, թե ինչպես է խուզարկության օրինական կարգը, որ ասում է, թե խախտումներ չեն եղել, Շուշան Հարությունյանն ասաց. «Մեզ տեղեկացրին»:

Պաշտպանի հարցին, թե այդ դեպքում համակարգիչը բացե՞լ են գրասենյակում, վկան բացասական պատասխան տվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել