Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործով:
 Դատարանը միանձնյա որոշել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը (արդար դատաքննության և վկաների հարցաքննության իրավունք):

 Դատարանը պարտավորեցրել է Հայաստանին հայցվորին փոխհատուցում վճարել ընդհանուր առմամբ 3900 եվրո՝ 2400 եվրո պատճառված ոչ նյութական վնասի և 1500 եվրո ծախսերի համար։

 ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ «ՉԱՊ» ՍՊԸ-ն, մասնավոր ընկերություն է, որը ստեղծվել է 1999-ին Գյումրիում, որը 2005-ին ստեղծել է «Gala TV» հեռուստաընկերությունը:

 Գործը վերաբերում է հարկերից խուսափելուն, որը հարուցվել էր ընդդեմ տարածաշրջանային հեռուստաընկերության։ Ընկերությունը, մասնավորապես, պնդել է, որ հնարավորություն չի ունեցել ստուգել վկաներին, որոնց բերած ապացույցները դատաքննության ընթացքում օգտագործվել են իրենց դեմ:
Դատարանը հանգել է եզրակացության, որ ընկերության՝ այդ վկաների հարցաքննության իրավունքների սահմանափակումն անհիմն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել