168.am-ը գրում է.

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները:

Հունիսին կլրանա նրա 96­-ամյակը, տեղեկացնում է BBC-­ին: Ինչպես ասված է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին:

Թագուհին լիակատար աջակցություն էհայտնել նրա այդ որոշմանը»: «Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ­ինչ միջոցառումների»,­-հայտնել է Բուքինգհեմյան պալատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել