Tert.am-ը գրում է.
 Տրանսպորտի և աղբահանության մասով Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերից ավելի առարկայական և իրատեսական է Հանրապետական կուսակցության ծրագիրը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը՝ առանձին-առանձին անդրադառնալով «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի» և Հանրապետական կուսակցությունների նախընտրական ծրագրերին:
 Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջին համարի տակ հանդես եկող «Ելք» դաշինքը տրանսպորտի մասով առաջարկում է ձևավորել ավտոբուսային միջանցք՝ պողոտաների երթևեկելի գծերից մեկը պիկ ժամերին բացառապես ավտոբուսներին և տրոլեյբուսներին հատկացնելու համար, ներդնել «Խելացի» լուսացույցներ, որոնք երթևեկությունը կկարգավորեն ըստ ծանրաբեռնվածության: Դաշինքն իր ծրագրում նաև ներդրել է հեծանվով երթևեկողների համար խրախուսման միջոցներ, և անհրաժեշտ է համարում հեծանվային միջանցք ձևավորելը:
 «Ելքը» նաև վստահեցնում է, որ ընտրություններում հաջողության հասնելու դեպքում մինչև 2022 թ. պետք է գործարկի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան: Դաշինքի ծրագրում ասվում է՝ Երևանի մետրոպոլիտենի կառուցումը դարձնել անընդհատ պրոցես՝ հնարավոր առավելագույն ծավալներով:
 ««Ելքն» ասում է, որ էլեկտրոտրանսպորտը, մասնավորապես, մետրոն պետք է զարգանա: Գաղափարը շատ լավն է, բայց, ցավոք, ոչ իրատեսական, որովհետև դա կապված է շատ մեծ ֆինանսական ներդրումների հետ: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում դա իրագործելը հնարավոր կլինի»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել